Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ՝ Քաստամոնու նահանգից զոհվել է 71 մարդ, Սինոպի նահանգից՝ 10 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ: Անհետ կորածների թիվը հասնում է 16-ի։