ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես էլ ունեմ խաղող, իմն էլ ա մնացել. Արարատի փոխմարզպետը՝ խաղողագործներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արարատի մարզում խաղողագործների հետ հանդիպման էր եկել փոխմարզպետ Սերգեյ Ատոմյանը: Սակայն նրա այցը խիստ զայրացրեց խաղողագործներին: Երբ բողոքող քաղաքացիները Ատոմյանից պահանջեցին ներկայացնել, թե ինչ է անում մարզպետարանն այս խնդիրը լուծելու ուղղությամբ, Ատոմյանն ասաց, որ քննարկումներ են անցկացվում:

Նշվում է, որ գործարանների հետ այժմ բանակցություններ են ընթանում: Պտղաբեր կլինեն այդ քննրկումները, թե ոչ,  դեռ հայտնի չէ: Բայց նկատենք, որ վերջին օրերին Արարատի մարզի բնակիչները ի նշան բողոքի ճանապարհ են փակում: Իսկ մարզպետը նոր  ներկայացուցիչ է «գործուղում» դժգոհող խաղողագործների հետ հանդիպման և ամենակարևորը՝ դատարկ խոստումներով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս