Այսօր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկելու է 2-րդ ընթերցմամբ ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» իր օրենսդրական նախաձեռնությունը, որով, հիշեցնենք, խստացումներ են նախատեսվում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքում: Պատգամավորն ասաց, որ ինքը հակված է քիմիական եղանակով ամորձատման տարբերակին, եւ հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում այն կներառվի առաջին ընթերցմամբ ընդունված տեքստում:
ԿԱՍՏՐԱՑԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ