Հոկտեմբերի 10-ի առավոտյան Այրումի սողանքային գոտում գտել են 5 անհետ կորածներից 2-ի դիակները: Երեւանի բնակիչներ, 1973թ. ծնված Արմեն եւ 1964թ. ծնված Մեխակ Սորսումատյանների մարմինները հայտնաբերվել են իրենց պատկանող մարդատար ավտոմեքենայի մեջ դեպքից 8 օր անց: Հրաշք կլինի, որ ավելի քան մեկ շաբաթ հողի եւ քարի հսկա զանգվածի տակ գտնվող երեք անհետ կորածներից գոնե մեկը ողջ լինի: Արդյո՞ք հնարավոր չէր կանխել մարդկային եւ նյութական մեծ կորուստները: Հիշենք, թե ինչ դեպքեր էին նախորդել մեծ սողանքին եւ դրան խթան հանդիսացել: Սեպտեմբերի 28-ին` առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետությունում հաշվառված «Volvo» մակնիշի XWX-106 համարանիշի բեռնատարը ճանապարհի այդ հատվածում ընկել էր ձորը: Տուժողներ չկային: Տրակտորի պահեստամասեր տեղափոխող, վթարից ջարդված բեռնատարը եւ դրա կիսակցորդը հանվել էին ձորից, իսկ վագոն-կոնտեյները 4 օր գտնվում էր ձորում: Սեպտեմբերի 30-ի առավոտյան նույն վայրում տեղի էր ունեցել փլուզում: Դեպքից հետո վտանգավոր այդ հատվածում պետավտոտեսուչները մեքենաների երթեւեկության արագությունը սահմանափակել էին մինչեւ 30կմ/ժամ: Ուշագրավ է, որ սեպտեմբերի 30-ի առավոտից մինչեւ հոկտեմբերի 2-ի երեկո սողանքային այդ գոտում երկրաբանական կամ այլ ուսումնասիրություններ չեն կատարվել, եւ դա դեռ քիչ է, միջպետական ճանապարհի այդ հատվածը մեքենաների երթեւեկության համար չէր փակվել: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ
ԶՈՀԵՐ ԿԱՆ, ԻՍԿ ՄԵՂԱՎՈՐՆԵ՞Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ