Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պաշտոնը:
Նշենք, որ Գառնիկ Աթանեսյանը մինչ Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնը ստանձնելը՝ 2018-ի հունիսի 29-ից մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը, եղել է Արագածոտնի փոխմարզպետը: