ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի վեց համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման համար:
Խոսքը շուրջ 48 մլն դրամի մասին է: Տեղեկացնենք, որ այս տարվա հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ ու Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:
Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարն անհրաժեշտ է դրանց կազմակերպման և անցկացման` քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողների ծանուցագրերի պատրաստման, տպագրման եւ առաքման համար:
Ս.Հ.