Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկումքաղաքացուն երեխաների աչքի առաջ:
«ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:
Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,-նշել է Գոռ Աբրահամյանը: