Օրերս երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ռուսական «Ну-ка, все вместе!» շոուում տարած հաղթանակից հետո, ներկայացրել է նոր տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է հատուկ երեկույթի շրջանակում:
Երգչուհու նոր տեսահոլովակը հայալեզու՝ «Լուսնի վրա» երգի հիման վրա է, այն նվեր է երգահան Րաֆֆի Ալթունյանի կողմից: Տեսահոլովակը նկարահանվել է Լաստիվերում, ռեժիսորը երգչուհու կուրսընկերն է՝ Վազգեն Ծատինյանը:
ArmLura.am-ը երգչուհու հետ զրուցել է տեսահոլովակի մանրամասների եւ այլ հետաքրքրիր փաստերի շուրջ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան