ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին չկանգնեցվեց պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 19-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին: Ըստ Պուտինի՝ հրադարարի առաջարկն ընդունելու դեպքում Շուշին հայկական վերահսկողության տակ էր մնալու՝ չնայած որ այնտեղ կարող էին ադրբեջանցի փախստականներ վերադառնալ:

Առաջարկը, սակայն, Պուտինի բնորոշմամբ «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժել էին:

Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձավ իր և ռուս գործընկերոջ միջև տեղի ունցած հեռախոսազրույցին: Նման առաջարկ իսկապես եղել է, հաստատել էր նա:

Հոկտեմբերի 19-ի մասին վերեջերս նաև Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսեց՝ հիշելով, թե արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն իրենց ի՞նչ է փոխանցել:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այն տեսակետին է, որ առնվազն հոկտեմբերի 19-ից հետո արձանագրված մարդկային և տարածքային կորուստների մեղավորն ու պատասխանատուն կոնկրետ մեկ անձ է:

Թե ինչո՞ւ է հոկտեմբերի 19-ին Փաշինյանը հրաժարվել հրադադարի գնալ թե՛ մարդկային, թե՛ տարածքային ավելի քիչ կորուստներով, ի՞նչն էր նրան հետ պահում համաձայնել ՌԴ նախագահի առաջարկի հետ, հարցեր են, որոնց պատասխանը, ցավոք, մինչ այս պահը չի հնչել:

Սևակ Վարդումյան




Լրահոս