ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 20-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում։
ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Կենտրոնով և Աջափնյակով ուղևորափոխադրում կատարող 322 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը 59 խախտում է հայտնաբերել։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը դեռ շարունակվում է։