ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանին հրավիրել են ՀՔԾ և առաջարկ արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սեյրան Օհանյանին հրավիրել են ՀՔԾ եւ առաջարկ արել վերջինիս դեմ հարուցված քրեական գործով, ինչին Սեյրան Օհանյանը տվել է իր ուշագրավ պատասխանը: Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվում քրեական գործով:

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Արդյունքում գործը ուղարկել էր դատախազություն:

Դատախազությունն հետ է վերադարձրել նախաքննական մարմնի որոշումը: Ասել է թե՝ ՀՔԾ-ն նախկին պաշտոնատար անձանց մասով նորմալ քննություն չի իրականացրել, եւ դատախազը որոշել է քրեական գործը կրկին ուղարկել հետ՝ ՀՔԾ նոր քննությու իրականացնելու համար:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով՝ առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ: Արդյունքում այն իրացվել է իրական արժեքից պակաս գումարով: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վերջինս չէր ընդունում մեղադրանքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում պնդել էր՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ռոբերտ Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ՀՔԾ-ին հորդորում են «օգտագործել դեռեւս առկա հնարավորությունը եւ առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»:
Ի պատասխան՝ ՀՔԾ-ն էլ որոշել էր չլռել եւ պատասխան էր տվել պաշտպանին. «Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ»:
Սակայն դատելով իրավիճակից՝ ՀՔԾ-ի ամպագորգոռ հայտարարություններին բավականին կոշտ պատասխան տվեց դատախազությունը եւ

ՀՔԾ քննիչի որոշումը, թե քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ կարող են այն ուղարկել դատարան, մերժեց ու կրկին այն ուղարկեց ՀՔԾ՝ նոր քննության:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս