Պուտինն ու Լուկաշենկոն Միութենական պետության դեկրետ են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի առցանց նիստում ինտեգրացիոն դեկրետ են ստորագրել, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։

Այս փաստաթուղթը հաստատում է 2021-2023 թվականների՝ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները եւ 28 ծրագրեր։

Լուկաշենկոն այսօր հայտարարել է նաեւ, որ հաջորդ տարվա փետրվարին Բելառուսում քննարկման կդրվի նոր Սահմանադրությունը։ Նախագահի ընտրությունից հետո Լուկաշենկոն հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում ինքը չի լինի նախագահ։ Խոսակցություններ կան, որ Լուկաշենկոն պաշտոնի կանցնի միութենական պետության մարմիններում։




Լրահոս