ՏԵՍԱՆՅՈՒԹ. «COVID-19» ՊՇՌ թեստավորման համար վճարված գումարները հափշտակվել են. նոր բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին «Նորմեդ» ՍՊԸ լիազորված անձ Անահիտ Պետրոսյանը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ «Նորմեդ» ՍՊԸ Բագրատաշեն սահմանային անցակետի մատենավարներ Ռաֆիկ Հակոբյանը և Էդգար Զուրաբյանը քաղաքացիների կողմից «COVID-19» ՊՇՌ թեստավորման համար վճարված գումարներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2021թ. մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում դրամարկղային մեքենաների միջոցով օրվա հասույթից առաջացած գումարները ընկերության հաշվեհամարին փոխանցելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել են իրենց օրինական տիրապետման ներքո գտնվող՝ առանձնապես խոշոր չափերով 25.218.000 դրամ գումարները:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Քնար Մանուկյան




Լրահոս