Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շուտով կլքի զբաղեցրած պաշտոնը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է ճիշտ տարածված տեղեկությունը: Ի պատասխան մեր հարցադրաման, մամուլի խոսնակը նշեց. «Եթե նման բան լինի, ապա հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվի»:
Հիշեցնենք, որ Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին: