ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանը նշանակվեց Պաշտպանության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին:

Մեկ այլ հրամանագրով էլ Սուրեն Պապիկյանն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից և նշանակվեց Պաշտպանության նախարար:

Պապիկյանի պաշտոնական կենսագրությունն այսպիսին է։

Պապիկյանը ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2009-2011 թվականներին՝ գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը։

2012-2016 թթ. – Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա

2010-2016 թթ. – ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում
2011-2018 թթ. – դասավանդել է «Քվանտ» վարժարանում
2017-2018 թթ. – աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ
2018-2019 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
2019-2021 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ




Լրահոս