Մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները մտադիր են նախ ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը:
Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա միակ ձևն է, որ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեն սահմանին տիրող իրավիճակի վրա:
Ոստիկանությունից հայտնում են, որ բերման է ենթարկել Երևանում տարբեր փողոցներ փակելու ակցիայի 18 մասնակից:
Մանրամասները՝ տեսանյութում: