Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է լինել պանդեմիայի ավարտի առաջին նախանշանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս համաճարակաբան, Վլադիմիր Նիկիֆորովը կարծում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի «օմիկրոն» շտամը կարող է հանդիսանալ կորոնավիրուսային պանդեմիայի ավարտի առաջին նախանշանը։ Այս մասին նա ասել է Говорит Москва ռադիոկայանի եթերում։

Նա նշել է, որ այն հանգամանքը, որ վիրուսի նոր տիպը ունի հիվանդացության համեմատաբար թեթեւ ընթացք, այն կարելի է դասել սեզոնային ռեսպիրատորային ինֆեկցիաների շարքում։

«Հարավային Աֆրիկայում ծնված նոր շտամը նկատելիորեն ավելի վարակիչ է, սակայն առաջացնում է հիվանդացության ավելի թեթեւ ձեւեր, եւ թոքերի ծանր ախտահարման չի հանգեցնում։ Կարծում եմ, որ սա կարող է հանդիսանալ այն նախանշանը, որն ազդարարում է այս մղձավանջի ավարտը»,- ասել է Նիկիֆորովը։ Նա նաեւ ասել է, որ այս շտամով ավելի շատ մարդիկ են վարակվելու, բայց հիվանդացության ավելի թեթեւ ընթացով են այն հաղթահարելու։




Լրահոս