ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեկտեմբերի 10-ին կգնա դատարան. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դետեմբերի 10-ին կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե ստացել է արդյոք ծանուցագիր դատարան ներկայանալու համար:

Ավելին Ռուբեն Վարզարարյանից հետաքրքրվեցինք, թե ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայանալու է դատարան , Ռուբեն Վարդազարյանը նշեց որ տեղյակ չէ՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել. Մնացած հարցերին կպատասխանեմ դատարանում:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրաիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Ք.Մ.




Լրահոս