Արմեն Չարչյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանի որոշմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել էին ՍԴ «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու համար։ Դիմումատու Արամ Վարդեւանյանը բազմիցս հայտարարել էր, որ պատգամավոր ընտրվելուց հետո նրանք պետք է կալանքից ազատ արձակվեին պատգամավորական անձեռնմխելիություն ձեռք բերելու շնորհիվ։

Սահմանադրական դատարանն երեկ հրապարակած որոշմամբ վճռել է, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։




Լրահոս