ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ Դավիթ Անանյանը նախկինում ստացել և ներկայումս պահպանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն այսպես կոչված «Զոն նայողի» կարգավիճակ և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար նույն հիմնարկում պահվող հատուկ քանակակազմին տալիս է հրահանգներ, կազմակերպում է մոլախաղեր ու դրամական միջոցների հավաքագրում:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քնար Մանուկյան