Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են երկու երկրների միջև համագործակցության արդիական հարցեր, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահները քննարկել են նաև Բելառուսի ղեկավարի Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի ընթացքում նախատեսված միջոցառումների ծրագիրը։




Լրահոս