Արդեն երկու տարի է, ինչ մեր կյանք է ներխուժել եւ մեր առօրյայի մի մասն է դարձել TikTok սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ և հաղորդագրություններ փոխանակել։
ՏիկՏոկը գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Դուբայում, Մումբայում, Ջակարտայում, Սեուլում և Տոկիոյում։
Այս պահին հավելվածից օգտվում են ավելի քան 1 միլիարդ օգտատեր:
Տիկտոկյան կյանքից զերծ չենք եւ բավականին մեծ ակտիվություն ենք ցուցաբերում նաեւ մենք:
ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է հայ հայտնի տիկ-տոկերների թոփ հնգյակը, ովքեր ունեն հետեւորդների բանակ եւ իրենց ֆինանսական աղբյուրը հենց հենց տիկ-տոկն է:
Առաջին հորիզոնականը ներկայացնում է դերասանուհի Մագա Հարությունյանը, ով առավել հայտջնի դարձավ տիկ-տոկ հարթակում, իր կրետաիվ տեսանյութերով: Նա ունի ավելի քան 399 հազար հետեւորդ: Ավելի վաղ Մագան մեզ հետ զրույցում ասել էր, որ ամսական եկամուտը կարող է կազմել մինչեւ 2,5 միլիոն:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է 31-ամյա Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանը՝ Չուչի-Շուշին, հայ իրականության մեջ առաջիններից էր, ով համացանցում սկսեց ներկայացնել իր ընտանեկան իրական կենցաղը: Նա ունի 148,3 հազար հետեւորդ:
Քինգ Ռուզին, ով հայտնի դարձավ հենց տիկ-տոկ հարթակից: Նրան հետեւում է ավելի քան 83 հազար 5 հարյուր մարդ: Նա ամսական վաստակում է 2 միլիոն դրամ:
Այնուհետեւ Գրետա Թադեւոսյանն է, ով ունի 89,9 հազար հետեւորդ:
Հնգյակն եզրափակում է տիկտոկեր Հայկ Մկրտչյանի հետ, ով ունի 48,2 հազար հետեւորդ: Նա իր տեսանյութերի միջոցով անդրադառնում է տարբեր թեմաների:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյությում:
Լիդա Եղիազարյան