Ինչու է մեղադրանք առաջադրվել ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Ադրբեջանագետը մեղադրվում է քրեական օրենսգրքի 137.1, 2-րդ մասով՝ ծանր վիրավորանքը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։

Իսկ ինչ է արել ադրբեջանագետը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա 2021 թվականի հոկտեմբերի 7-ին սոցիալական ցանցի իր էջում  գրառում է կատարել` Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից մեկ բառ եւ այն որպես մեկնաբանություն՝ ՔՊ վերնախավի լուսանկարի հետ:

Եվ այստեղ իրավաբանները հետաքրքրիր հարց են բարձրաձայնում, որ փաստացի լուսանկարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավն է, սակայն որպես վիրավորանքի հասցեատեր է համարվել Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս