Մորուքը՝ եվրոպական գրանդ ակումբից հեռանալու պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է՝ ինչու է ֆրանսիացի ֆուտբոլիստ Նաբիլ Ֆեկիրը 2019 թվականին հեռացել հարազատ ակումբից՝ «Լիոնից»։

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստից պահանջել է մաքրել մորուքը, քանի որ այդկերպ հասարակության մեջ Ֆեկիրը «քարոզում» է մուսուլմանական կրոնը։

Հարձակվողը սակայն չի համաձայվել, ինչի արդյունքում նրան հեռացրել են թիմից: Ֆեկիրը տեղափոխվել է իսպանական «Բետիս»։ Անդալուսական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել էր 19,75 միլիոն եվրո։




Լրահոս