Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են տարածքները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ խաղաղապահների Տելեգրամի ալիքը, մեկ օրվա ընթացքում խաղաղապահ ուժերի սակրավորները վնասազերծել են Մարտակերտի շրջանում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները վնասազերծել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ: