ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին դատախազը ցանկանում է գնալ նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարան. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց գործեր քննած ու քաղաքական իշխանության «սրտի» դատավորները ցանկանում են դառնալ հակակոռուպցիոն նոր ստեղծվելիք դատարանի դատավոր: Նախկին դատախազ, իսկ ներկայումս դատավոր Գնել Գասպարյանը եւս ցանկանում է պաշտոնատար անձանց գործեր քննել: Չի բացառվում, որ նրան առաջարկել են գնալ նոր ստեղծվելիք դատարան, քանի որ վերջին շրջանում իր որոշումներով նա քաղաքական իշխանությունների ջրաղացին «ջուր լցրեց»:

Մասնավորապես, Սիսիանի նախկին քաղաքապետի ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի գործը քննում է Սյունիքի մարզի դատավոր Գնել Գասպարյանը:

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը ևս մակագրվել է նույն դատավորին: Այն քննելու է դատավոր Գնել Գասպարյանը: Ի դեպ, Գասպարյանը համառորեն Գորիսի քաղաքապետին կալանքի տակ է պահում, ինչը քաղաքական իշխանության սրտով է:

Նշենք, որ Գասպարյանը աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, ինչպես նաև աշխատել է զինվորական դատախազությունում։ Եվ ահա նախկին դատախազը ցանկանում է նոր դատարան տեղափոխվել:

Ք. Մ.




Լրահոս