Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«2022 թվականի փետրվարի 7-ից Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ալբերտի Մարգարյանի լիազորությունները համարել դադարած»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել․
«Տեղեկացնում ենք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով»:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի փետրվարի 10-ը ներառյալ: