Արցախում ամուսինը ծեծել է կնոջը, հետո զենքն ուղղել նրա վրա՝ սպառնալով սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին Արցախի քաղաքացի Ա.Դ.-ն հեռախոսով ոստիկանությանը հաղորդել է այն մասին, որ ամուսինը սպառնում է սպանել իրեն:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 07:40-ի սահմաններում, դիմողի տանը կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, Ա.Դ.-ի ամուսին Մ.Դ.-ն ձեռքերով հարվածներ է հացրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո իր «Բայկալ 442» տիպի ատրճանակը պահել է Ա.Դ.-ի ուղղությամբ և սպանության սպառնալիքներ տվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են ենթադրյալ հանցագործության հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանը, քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը պարզելուն ուղղված գործողություններ:

Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազության կողմից:




Լրահոս