![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/239.jpg)
Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրում կայացել է «Պորտու»-«Սպորտինգ» հանդիպումը: Այն ավարտվել է 2-2 հաշվով։ Հանդիպումը սակայն առատ է եղել նաև կարմիր քարտերով:
Մրցավարը 5 կարմիր քարտ է ցույց տվել. 49-րդ րոպեին հեռացվել էր Սեբաստյան Կոատեսը, իսկ ավելացված ժամանակի 10 րոպեին մրցավարը 4 կարմիր քարտ է ցույց տվել։ «Պորտուի» կազմում հեռացվել են Ագուստին Մարկեսինն ու Պեպեն, իսկ «Սպորտինգի» կազմում՝ Ժոաու Պալինյան ու Բրունու Տաբատան։