ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրել, որ na 2021 թվականի մարտի 15-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Արմավիրի» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ԱՆ «Արմավիրի» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի պետ արդարադատության փոխգնդապետ` Արտակ Լազյանի նկատմամբ գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարմանը:
Այսպես. 2021 թվականի մարտի 15-ին` ժամը 13:30-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ տեղամասի պետ Արտակ Լազյանը, ով ի պաշտոնե ղեկավարել է տվյալ տեղամասը, հսկողություն է իրականացրել տեղամասում կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակի պահպանման նկատմամբ, համակարգել է տեղամասում տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, նույն մասնաշենքի կալանավոր Դավիթ Աբրահամյանից պահանջել է հետևել օրվա կարգացուցակի պահանջներին, թույլ չտալ հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված խախտումներ, կատարել տեղամասում ծառայություն իրականացնող աշխատակիցների օրինական կարգադրությունները, միաժամանակ նախազգուշացնելով, որ նշված պահանջները չկատարելու պարագայում կենթարկվի կարգապահական տույժի: Օրինական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ Արտակ Լազյանի կողմից ներկայացված պահանջները լսելուց հետո կալանավոր Դավիթ Աբրահամյանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի կարող ասել, թե ինքն իրեն ինչպես դրսևորի, որից հետո 2 անգամ բռունցքով հարվածել է Ա.Լազայանի ճակատային հատվածին` վերջինիս պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Այսպիսով, Դավիթ Շահենի Աբրահամյանին մեղսագրվում է ենթադրյալ հանցագործության կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեկան գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ այն ուղարկվել էդատարան:
Ք.Մ