Բայդենը ստորագրել է Ուկրաինային պաշտպանական աջակցության նոր փաթեթի մասին հրամանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ապրիլի 6-ին ստորագրել է հրամանագիր Ուկրաինային պաշտպանական ոլորտում աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

ԱՄՆ ղեկավարը հայտնել է, որ նոր փաթեթի մեջ են մտնում Javelin հրթիռային համակարգերը, որոնք «ունակ են խոցելու տանկերն ու զրահատեխնիկան»:

Բայդենը նշել է, որ Կիևին ամեն օր մատակարարվում է առաջատար զենք ու զինամթերք:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռ երկար ժամանակ կարող է շարունակվել: Նա վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Կիևին ռազմական, տնտեսական և այլ ուղղություններով:




Լրահոս