Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Կվազուլու-Նատալ գավառի ջրհեղեղի հետևանքով առնվազն 57 երեխա է զոհվել, իսկ հինգն անհետ կորած են համարվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 18-ին հայտնել է երկրի Տարրական կրթության նախարարությունը:
«Ջրհեղեղից 630 դպրոց է տուժել: 124-ը՝ լուրջ»,- Eyewitness News ռադիոյի հաղորդմամբ՝ նշել է նախարարության ներկայացուցիչ Էլիջու Մլանգան:
Կվազուլու-Նատալ նահանգի կառավարության ղեկավար Սիլե Զիկալալան ապրիլի 17-ին հայտնել է, որ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 443-ի, ևս 63 մարդ անհետ կորած է համարվում։