Ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այս շարժման բոլոր պրոցեսների համար․ Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ժամանակ, հայտարարեց՝ իրենք պատասխանատվությունից ո՛չ խուսափող են, ո՛չ փախչող։

«Ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում եմ։ Մենք պատասխանատվությունից ո՛չ խուսափող ենք, ո՛չ փախչող։ Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այսօր այս հարթակում ենք, այս պայքարի մեջ։ Հանուն մեր երկրի, մեր երեխաների, մեր ծնողների, հանուն մեր պետականության եղած այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա հիշեցրեց նաև օրվա իշխանության պատասխանատվության մասին։

«Ես պատասխանատվություն եմ կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են, այն ոստիկանների համար, որոնք կրակեցին մյուս ոստիկանների վրա, նաև դրա համար, բայց դու՛ք, օրվա իշխանություններ, պատասխանատվություն եք կրում մեր 5 000 տղաների համար, որոնց զոհաբերեցիք ձեր սխալ և դավաճանական գործունեության արդյունքում։ Դուք պատասխանատու եք Արցախի մեծ մասի կորստի համար։ Դուք նաև պատասխան եք տալու այն այն ոստիկանների համար, ում Շուշիի մշակույթի տանը սպանդի ենթարկեցիք։

Հետևաբար, երեկվանից որ խոսում եք՝ մի ոստիկանի քթից արյուն է եկել, մի՛ մոռացեք այն ոստիկանների մասին, ում Շուշիում սպանդի ենթարկեցիք»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։




Լրահոս