Հունիսի 4-ին, ժամը 20։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 33 շենքի մոտ քամու հետևանքով էլեկտրասյունը շրջվել է և ընկել հոսանքալարի վրա․ առկա է ընկնելու վտանգ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ սյունը մեջտեղից կոտրվել է, իսկ էլեկտրական լարերն ընկել են երթևեկելի գոտի։
Փրկարարները սյան կոտրված հատվածը և լարերը երթևեկելի գոտուց հեռացրել են անվտանգ տարածք։