Ուկրաինան տաղանդավոր և բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունի. Խոակին Կապառոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Ուկրաինան տաղանդավոր և բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունի:

«Մենք դեռևս վերականգման փուլում ենք: Իսկ խաղի մեկնարկին դեռևս 24 ժամ կա: Սրանք ամենակարևոր 24 ժամերն են ֆուտբոլիստների վերականգնման համար: Մենք մեր բոլոր զգայարաններով կենտրոնացած ենք առաջիկա հանդիպման վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Կապառոսը:

Մասնագետի խոսքով` Ուկրաինայի հավաքականն արդեն ցույց է տվել, որ կարող է լավ խաղալ յուրաքանչյուր մարզադաշտում:

«Ուկրաինան տաղանդավոր և բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունի: Բայց մենք վստահում ենք մեր ուժերի և հույս ունենք, որ լավ հանդիպում կանցկացնենք»,-ասաց նա:

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: Մինչ այս թիմերը միմյանց հետ հանդիպել են 8 անգամ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երբեք չի հաղթել Ուկրաինային: Երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 5-ում հաղթել է Ուկրաինան: Ազգերի լիգայի երկրորդ տուրից հետո Հայաստանի, Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականներն ունեն 3-ական միավոր: Ուկրաինան ու Շոտլանդիան մեկ խաղ պակաս են անցկացրել:




Լրահոս