Հրդեհ Սարի թաղի տներից մեկում. տուժածը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին՝ ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 8-րդ փողոցի նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

ԱԻՆ տեղեկատվությամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին, մարվել՝ 19։37-ին: Այրվել են տան հյուրասենյակի (մոտ 20 քմ) փայտե առաստաղը (մոտ 10 քմ) և կենցաղային գույք։ Հրդեհի հետևանքով Ռ․ Մ-ն (ծնված 1940 թ.) հոսպիտալացվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:




Լրահոս