ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Մաղդեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.facebook.com» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «Sargis Maghdesyan» անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյանի էջից՝ 2022 թվականի մարտի 25-ին ուղղիղ եթերով հրապարակված հոդվածի մեկնաբանություններում նույն օրը՝ ժամը 11:37-ին, Սամվել Բաբայանի հանրային գործունեությամբ պայմանավորված կատարել է գրառում.այդ կերպ դիտավորությամբ հայհոյանք տարածելով ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել Սամվել Բաբայանին:
Բացի այդ, Սարգիս Հովսեփի Մաղդեսյանը հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.facebook.com» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «Sargis Maghdesyan» անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյանի էջից՝ 2022 թվականի մարտի 25-ին ուղղիղ եթերով հրապարակված հոդվածի մեկնաբանություններում նույն օրը՝ ժամը 3:31-ին, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հանրային գործունեությամբ պայմանավորված կատարել է գրառում.այդ կերպ դիտավորությամբ հայհոյանք տարածելով ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին:
Ք.Մ