ՔԿԾ-ում մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում փոշենման զանգված են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հունիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը:

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:




Լրահոս