Քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Գրիգորյանի պաշտպանները:
«Տեղեկացնում ենք, որ քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին:
Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսին։