ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա: