ՆԱՏՕ-ն աշխատում է լուծել Թուրքիայի օրինական մտահոգությունները՝ կապված Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպումից հետո:
Նա հիշեցրել է, որ հունիսի 28-30-ին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելիք հարցերից են լինելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները։ Ստոլտենբերգը երկու եվրոպական երկրների նախաձեռնությունն անվանել է «պատմական քայլ»։
Միաժամանակ նա նշել է ՆԱՏՕ-ի դաշնակից բոլոր երկրների անվտանգության խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
«Թուրքիան օրինական մտահոգություններ ունի իր անվտանգության հետ կապված։ Մենք աշխատում ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ այս իրավիճակը կարգավորելու համար»,- հաղորդել է Anadolu գործակալությունը։