Գերմանացի և շվեյցարացի մրցավարները կսպասարկեն «Փյունիկ»-ի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ի հանդիպումը կսպասարկեն գերմանացի և շվեյցարացի մրցավարները:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հուլիսի 5-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման 1-ին փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է ռումինական «Կլուժին»: Խաղը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը. գլխավոր մրցավար՝ Բաստիան Դանկերտ (Գերմանիա), մրցավարի օգնականներ՝ Բեկիմ Զոգայ և Յան Քոբելի (Շվեյցարիա), 4-րդ պաշտոնյա՝ Մարտին Պետերսեն (Գերմանիա), ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Բակար Ժորդանիա (Վրաստան):




Լրահոս