Ռուզաննա Հակոբյանի լիազորությունները դադարել են․ ԲԴԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 7-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի գործելու հանգամանքով պայմանավորված, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի՝ որպես պալատի նախագահի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից դադարել են:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։




Լրահոս