Արագածոտնի մարզի Զովասար բնակավայրում հուլիսի 29-ին՝ ժամը 11։00-ին, իսկ Ոսկեթաս բնակավայրում՝ ժամը 10:00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հորդորելով քաղաքացիներին չանհանգստանալ: