«Նոա»-ն նոր կիսապաշտպան ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նոա»-ն վարձակալության պայմանագիր է կնքել 20-ամյա կիսապաշտպան Ռոբերտ Բաղրամյանի հետ։ Նա «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ է, նախկինում հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականի կազմում:

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը: Հուլիսի 30-ին, կկայանան «Նոա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումները:

Հուլիսի 31-ին միմյանց հետ ուժերը կչափեն «ԲԿՄԱ»-«Շիրակ» և «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային թիմերը:




Լրահոս