N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 1-ին անցկացվել են «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» թեմայով պարապմունքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ինչպես նաև ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները: