Օրերս երգչուհի Նարե Գրիգորյանը Լաս Վեգասում նշել է ծննդյան 30-ամյակը: Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է տարեդարձի մանրամասների մասին:
«30 ամյակս էր ու միանշանակ կարեւոր էր ինձ համար, որ օրս հիշարժան լիներ: Ամուսինս ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի օրս իսկական տոնի վերածվի: Ես եւ ամուսինս որոշեցինք առաջին անգամ առնաց մեր տղայի ծննդյանս նախօրեին մեկնել Լաս Վեգաս: Անչափ անսովոր էր ինձ համար, քանի որ երբեք մենակ չէր մացել, բայց Փառք Աստծո ամեն բան բարեհաջող անցավ, տղաս մնացել էր տատիկի եւ պապիկի հետ: Միեւնույն ժամանակ ուրախ եմ, որ բալիկս իր հորական կողմի բարեկամներին սկսել է ճանաչել, շփվել իր զարմիկ եւ զարմուհիների հետ: Երբ Երեւանում էինք ապրում իմ կողմից բարեկամներրի հետ էր հիմնական շփվումը, իսկ հիմա փորձում ենք բալասնավորել»,-ասաց նա:
Իսկ Լաս Վեգասյան խրախճանքնի մասին Նարեն պատմեց, որ այն ինչ կատարվել է Լաս Վեգասում անբացատրելի եւ աննկարագրելի է: Ամեն բան շատ գեղեցիկ էր, գունագեղ, շքեղ.« Ես Լոս Անջելեսում նախկինում եղել էի համերգային շրջագայության ժամանակ, բայց այս անգամ նորովի բացահայտեցի այդ քաղաքն իր յուրօրինակությամբ եւ շքեղությամբ: Հուսով եմ, որ առաջիկայում նորից կայցելենք, որպեսզի կիսատ թողածը լրացնենք»:
Նարե Գրիգորյանի խոսքով՝ տարեդարձի առթիվ անթիվ անհամար զանգեր է ստացել աշխարհի տարբեր ծայրերից, ինչը անչափ հաճելի զգացողություն է, երբ դու քեզ գնահատված եւ սիրված ես զգում:
Իսկ անդրդառնալով երազանքներին՝ Նարեն խորը շունչ քաշելով պատասխանում է, որ 2020 թվականի պատերազմից հետո, փոխվել է նրա երազանքներն ու ցանկությունները:
«Ես վստահ եմ, որ առաջ մեր ցանկություններն ու երազանքները կապված էին կոնկրետ մեր կյանքի, անձնականի, կարիերայի, իմ ընտանիքի բարօրության հետ, իսկ այժմ բոլորիս երազանքը մեկն է՝ խաղաղություն, այլեւս երբեք պատերազմ չլինի»-հավելոց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան