Պետական կառավարման մարմիններում կուտակված չշահագործվող 654 ավտոմեքենա առաջիկայում կհանվի աճուրդի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Նախնական, ենթադրվում է, որ մոտ 200 մլն դրամ կարող է դրա արդյունքում բյուջե մտնել»,– ասաց Սանոսյանը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ավտոմեքենաներն այն վիճակում են, որ կվաճառվեն, ինչին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն արձագանքեց.
«Համոզված եմ, որ կվաճառվեն, թե ինչ գնով, դա է հարցը: Գինն աճուրդային եղանակով հնարավոր կլինի այնքան իջեցնել, որ նույնիսկ այն մեքենաները, որոնք փաստացի մետաղի ջարդոն են, հնարավոր լինի օտարել»,– ասաց նա։