ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները կասկածներ ունեն, որ ԱԺ-ից անհետացած հուշամեդալները եւ առյուծի արձանները ԱԺ աշխատակիցների ձեռքի գործը չէ: Ավելին, ներկա պահին քննություն են կատարում մեկ վարկածի շուրջ, որ միգուցե այն անհետացել է նոյեմբերի 9-ի գիշերը, երբ մի խումբ երիտասարդներ ներխուժեցին ԱԺ:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության և հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։
Ուստի չեն բացառում, որ այդ օրն էլ անհետացել եւ ստուգումներից հետո նոր է բացահայտվել:
Նշենք, որ Ազգային ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ: Այս մասին հայտնել էր SHAMSHYAN.com-ը:
Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը և հայտնել որ 2021թ. հաշված մեկ տարվա ընթացքում թանգարանային նմուշները՝ ելնելով անհրաժեշտությունից ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ:
Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում և պարզել չորս նմուշների բացակայությունը մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով) երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար) և մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից: