Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի Գրեհեմ Փոթերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ռոմանոյի տեղեկություններով՝ կողմերի միջև բանավոր պայմանավորվածությունները մոտ են պայմանագրի և երկարաժամկետ ծրագրի վերածվելուն, համապատասխան փաստաթղթերը նախապատրաստական փուլում են:
Նա նշում է, որ Փոթերը կլքի «Բրայթոն»-ի գլխավոր մարզչի պաշտոնը և կգլխավորի «Չելսի»-ն՝ այդ պաշտոնում փոխարինելով Թոմաս Տուխելին, որին սեպտեմբերի 7-ին «Չելսի»-ի ղեկավարությունն ազատել էր աշխատանքից:
«Չելսի»-ն «Բրայթոն»-ի հետ կքննարկի փոխհատուցման հարցը և մյուս մանրամասները՝ Փոթերի նշանակումն ավարտին հասցնելու համար: